Վերաքննիչ քերական դատարանի բակում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ եկել է, որպեսզի ցույց տա, որ Առուշանյանը միայնակ չէ։
Անդրադառնալով այն փաստին, որ Առուշ Առուշանյանը Գորիսի կառավարումն իրականացնում է կալանավայրից, Լևոն Քոչարյանն ասաց, որ չգիտի՝ աշխարհում նման ուրիշ դեպք եղել է, թե ոչ։
«Պետք է ուսումնասիրել և հասկանալ, դա շատ բանի մասին է խոսում։ Փաստացի նա Գորիսում ստացել է 60 տոկոսից ավել ձայն, բայց դատարանի մոտ, այսպես ասած՝ բում չի լինում։ Վստահ եմ, որ շատ լավ հասկանում են ինչ է կատարվում, բայց գուցե վախենում են գալ, գուցե չեն ցանկանում երևալ տեսախցիկի առաջ, գուցե չեն ուզում գալ, կանգնել և մրսել։ Մեր իշխանությունները՝ տեսնելով, որ բավականաչափ ճնշումներ չկան՝ ավելի են լկտիանում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այս իրողությունը լավ տեղ չի բերել, հասցրել և պետք է պայքարի իմունիտետը բարձրացնել։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։