«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:
2022 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը: Ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթոնալ այստեղ:
2022 թվականի գյուղատնտեսական տարվա համար՝
- ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- համայնքների բաշխում ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։