Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։
1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 13.330.031.146 |
2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 3.489.269.054 |
3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 82.948.723 |
4 | Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում | 2.060.247.842 |
5 | Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար | 1.114.364.075 |
6 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 74.721.019 |
7 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 5.629.488.883 |
8 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 1.001.862.363 |
9 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 245.762.085 |
10 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 268.992.384 |
11 | Պատվաստանյութի և սարքավորումներ տեղափոխման ծախսեր (ՉԺՀ-ից) | 446.538.129 |
Հանրագումար | 27.744.225.703 |