Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 16-ին գերեվարված Ամիրխանյանը հայրենիք է վերադարձել դեկտեմբերի 4-ին։
Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։