Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության 12-րդ նպատակով բարեփոխումներ են նախատեսվում քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրություններում։
Այս նպատակի ռազմավարական ուղղություններն են.
• Քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը և հաշտարարի նշանակման ընթացակարգի կատարելագործում,
• Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում Հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում։
Նշենք, որ օրենքը դեռևս չի մշակվել։
Քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված անվճար հաշտարարություն նշանակելու իրավական լուծումները՝ դիտարկել որոշակի իրավահարաբերությունների (ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն) վերաբերյալ վեճերով դատարանի կողմից անվճար հաշտարարություն նշանակելը պարտադիր դարձնելու իրավական հնարավորությունը:
Քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում
2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արձանագրված կարգավորումները առաջացրել են տարբեր խնդիրներ, օրինակ որոշ վարույթների համար, ինչպես օրինակ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործի վարույթի, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործի, պաշտպանական որոշման վերաբերյալ վարույթներով նախատեսված են գործի քննության սեղմ ժամկետներով 10 օրից մեկ ամիս, որոնք գործնականում պահպանելը անհնար է դառնում:
Ուստի անհրաժեշտ է գույքագրել պրակտիկայում նոր ինստիտուտների և նոր կարգավորումների կիրառման արդյունքում ծագած խնդիրները և լուծել դրանք:
Վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում
Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել նաև վեճերի լուծման այլ` ոչ ավանդական միջոցների ներդնման հարցը (adjudication, case evaluation, early neutral evaluation, ombuds scheme):