Վրաստան-Ղազախստան չվերթները իրականացվում են բնականոն կերպով

Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստան-Ղազախստան չվերթները բնականոն կերպով իրականացվում են։

«Ղազախստանում Վրաստանի դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով, ակտիվացել է թեժ գիծը, և Վրաստանի քաղաքացիները կարող են զանգահարել +7 (717) 224-32-58 հեռախոսահամարով։

«Ինչ վերաբերում է թռիչքներին, ապա Վրաստան-Ղազախստան չվերթները իրականացվում են սովորական ռեժիմով», – նշվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել