Մեկնարկել են Flyone Armenia ավիաընկերության Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը

Flyone Armenia ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել