Եղանակը՝ Երևանում և մարզերում․ ամենացածր ջերմաստիճանը՝ -12

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել