«Կան նաև այլ խորքային պատճառներ»․ Տիգրան Աբրահամյանը՝ բանակում ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի աճի մասին

Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։

Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ։

Այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»,-նշել է նա։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ եկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել