Երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց−Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցից («Երևան Սիթի» սուպերմարկետի կողմից) ձախ շրջադարձով դեպի Պարույր Սևակի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցի միջոցով:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում Ռուբինյանց փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել