Ինչպիսի՞ երաշխիքներ են ստեղծված դատարանի բնականոն գործունեության ապահովման համար

Դատարանների բնականոն գործունեությունն անխաթար ապահվելու համար օրենսդրությամբ նախատեսված են մի շարք երաշխիքներ: Մասնավորապես.
1. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները: Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի դատավարությանը մասնակցողանձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնել.
3) դատականտուգանք.
4) դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմել:

2. Դատարանների ֆինանսավորումը: Դատարանների ֆինանսավորում նիրականացվում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ) միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատարաններ:

3. Կնիք և խորհրդանիշեր: Յուրաքանչյուր դատավոր ունի ՀՀ զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ: Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը: Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը, և տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:

4. Դատական իշխանության պաշտոնական կայքը: Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք, որը կառավարում է Դատական դեպարտամենտը: Օրենքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով:

Կայքում պարտադիր հրապարակվում են Գործն ըստ էության լուծող դատական ակտերը,  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Նյութատեխնիկական ապահովումը: Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է Դատական դեպարտամենտը:

Ահա այսպիսի հնարավորություններ են ստեղծված մեր դատարանների համար պատշաճ արդարադատություն իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել