Չպատասխանել ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից ստացվող զանգերին․ Բիլայն

Բիլայն ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ուշադրություն

Սիրելի բաժանորդներ, հորդորում ենք լինել ուշադիր և հետևողական։

Չպատասխանել ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից ստացվող զանգերին։

Չնկարահանել ու համացանցում չտեղադրել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։

Չտարածել կասկածելի հրապարակումներ ու չճշտված լուրեր՝ խուճապ չստեղծելու համար։

Հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին։

Շնորհակալություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել