Բիլայն ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ուշադրություն
Սիրելի բաժանորդներ, հորդորում ենք լինել ուշադիր և հետևողական։
Չպատասխանել ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից ստացվող զանգերին։
Չնկարահանել ու համացանցում չտեղադրել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
Չտարածել կասկածելի հրապարակումներ ու չճշտված լուրեր՝ խուճապ չստեղծելու համար։
Հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին։
Շնորհակալություն»։