Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 10-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ղարիբջանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մանվել Վարազդատի Պողոսյանը։ Նա կղեկավարի մինչև Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդ օրը։
Նոր կյանք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արա Թորգոմի Սուքիասյանը, մինչև Արթիկ համայնքի վագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդ օրը։