Գազամատակարարումը կդադարեցվի Երևանի, Գեղարքունիքի և Արարատի մարզի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով​ նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:00-ից մինչև​ ժամը 20:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Լճավան, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Վանևան, Սոթք, Մեծ Մասրիկ, Ակունք, Շատջրեք համայնքների գազասպառողների, «Ինեսա և Իրինա քույրեր», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Մակվիչ», «Անուշ Քնար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր», «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ-ների​ և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին և 4-ին պլանային աշխատանքների շրջանակում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը չի դադարեցվել։ Աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 8-ին, ինչի պատճառով ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել