Եթե ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով մահացել է անձ

Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձի մահվան դեպքում նրա առաջին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` երկրորդ կարգի ժառանգներին վճարվում է միանվագ հատուցում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ոչ պակաս չափով:
Եթե հատուցման իրավունք ունեցող անձն անչափահաս է և մինչև տասնութ տարեկան դառնալն ընդունվել և սովորում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա վնասի հատուցումն իրականացվում է մինչև համապատասխան հաստատությունում նրա ուսումնառության ավարտը։

Իսկ եթե վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձը մինչև 22 տարեկան դառնալն ընդունվել է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա վնասի հատուցումը վերսկսվում է համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու օրվանից` դրական գնահատականներով եզրափակված յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, և ավարտվում է համապատասխան հաստատությունն ավարտելուն պես:

Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողին կորցնելու հետևանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդհոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ վնասը հատուցվում է նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդև 5-րդ կետերում նշված անձանց։

Վերը նշված անձանց վճարվում է ամենամսյա հատուցում` մահացածի` մահվանից առաջ վերջին մեկ տարվա միջին ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Անձի մահվան դեպքում նրա հուղարկավորության ծախսերը կատարած անձին (անձինք) վճարվում է հատուցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հատուցման գումարները կարող են նվազեցվել, բայց վճարման ենթակա գումարի կեսըչ գերազանցող չափով, եթե անձի մահվան պատճառ են դարձել մասամբ նաև նրա ոչ իրավաչափ գործողությունները: Ընդ որում, մահացածի գործողությունների ոչ իրավաչափ լինելու ապացուցման պարտականությունը կրում է այն վարչական մարմինը, որի վարչարարության հետևանքով անձը մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել