«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, լրագրողներին հայտնեց, որ Սամվել Կարապետյանին դեռ չեն ձերբակալել․ «Սպասում են»։
«Մենք մշեցի ենք, մենք պատրաստ ենք ամեն ինչին։ Ինչ ասվել է՝ ճիշտ է ասվել, դեռ քիչ է ասվել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինը ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ ինչ-որ բաներ խոսեցի։ Կհուշեք, որ ինձ էլ ձերբակալեն։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, համապատասխան մարմինները թող իրենց իրավասության սահմաններում գործեն, միայն օրենքի սահմաններում»,-ասաց նա։
Լրագրողների հարցին ի պատասխան, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ոչ տեսնում, ոչ լսում է։
Հիշեցնենք, որ մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ ՆԳՆ-ից հայտնեցին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ։