Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Ներքին գործերի նախարարությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել․ «Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։
Նշենք, որ ՆԳՆ-ից չեն հստակեցերել՝ արդյոք Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, News.am-ի հետ զրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Կարապետյանի այս հայտարարությանը հետևել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցից մեկում նա նշել էր․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։