«Մենք ոչ մի բանից չենք վախենում, դա հաստատ իմացեք»․ Կարեն Կարապետյան

Բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, իրենց պատկանող առանձնատան դիմաց հավաքված մարդկանց հորդորեց չկանգնել տան դիմաց․ «Մտեք ներս, ստեղ ոչ մեկ չկանգնի, ձեզ էլ կձերբակալեն։ Դավայ-դավայ, բոլորը հայաթ ու ոչ մի գործողություն չանեք»։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հիմա պահը պատեհ չի, անհրաժեշտության դեպքում ինքը կխոսի։

«Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց ինչպես տեսնում եք՝ ոտքի վրա կանգնած ենք։ Մենք ոչ մի բանից չենք վախենում, դա հաստատ իմացեք։ Ես իրա մակարդակի մարդ չեմ, որ իր բառապաշարով խոսեմ, ես դասատուի տղա եմ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել