ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի ԲԴԽ-85-Ո-245 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Վերջինս նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, սակայն հունիսին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։