Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ընթացավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը:

Էրիկ Ալեքսանյանը Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդություն էր ներկայացրել:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Նախապատրաստելը ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը՝ երկու կամ ավելի անձի նկատմամբ), 38-149-րդ հոդվածի 2-րդ մասաի 4-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել