Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:
Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: