Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց ցուցմունքները

Գործին մասնակցող անձն իրավունք ունի ցուցմունքներ տալու գործով ապացուցման ենթակա փաստերի մասին: Գործին մասնակցող անձն իրավունք ունի միջնորդելու, որ գործին մասնակցող մյուս անձը ցուցմունք տա գործով ապացուցման ենթական փաստերի մասին: Դատարանը, բավարարելով միջնորդությունը, կարող է հանձնարարել գործին մասնակցող համապատասխան անձին տալ ցուցմունքներ գործով ապացուցման ենթակա փաստերի մասին:

Գործին մասնակցող անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ:

Գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել