Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ՇՏԱՊ. Անհրաժեշտ են արյան դոնորներ
Այս պահին բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը❗️ Կատարեք արյունատվություն, մի հետաձգեք այդ մարդասիրական քայլը։
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23
Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում.
https://blood.am/arm/blood-donors/information
Ակնկալում ենք ձեր աջակցությունը»: