Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական գործիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին: Բացառիկ է նրա ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ:

Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:

Խորին ցավակցություններս եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի մերձավորներին և հարազատներին, բոլոր այն մարդկանց, ովքեր պատիվ են ունեցել աշխատելու այդ հայրենանվեր և արհեստավարժ մարդու հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել