Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում. «Քարֆուր Հայաստան»

«Քարֆուր Հայաստանը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի՛ հաճախորդներ,

Մենք շարունակում ենք զանգեր և հաղորդագրություններ ստանալ կեղծ խաղարկությունների վերաբերյալ։

Քարֆուր Հայաստանը տվյալ խաղարկությունների հետ որևէ առնչություն չունի։ Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում։

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական էջերին, զե՛րծ մնալ կասկածելի էջերի կողմից կազմակերպված խաղարկություններին մասնակցելուց։

Հետևե՛ք մեզ, եղեք զգոն և տեղեկացված»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել