Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել