Երևանի քաղաքապետարանում կանցկացվի շտաբային ուսումնավարժություն. քաղաքապետի որոշում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ Երևանի քաղաքապետարանում կանցկացվի շտաբային ուսումնավարժություն՝ «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Որոշման մեջ մասնավորապես ավսում է․

«Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի «ա» կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 13-ի թիվ 7-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանի 8.2.1-րդ կետի 1-ին ենթակետը՝

Որոշում եմ՝

1. 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ Երևանի քաղաքապետարանում անցկացնել շտաբային ուսումնավարժություն՝ «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

2. Շտաբային ուսումնավարժությանը ընդգրկել՝
1) Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների (այսուհետ ԱԻ) մշտական գործող հանձնաժողովը.
2) Երևան քաղաքի տարահանման հանձնաժողովը.
3) Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) Երևան քաղաքի փրկարարական վարչությունը (այսուհետ՝ ԵՓՎ).
4) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը (համաձայնությամբ):

3. Շտաբային ուսումնավարժության ղեկավարի տեղակալ նշանակել՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանին:

4. Ստեղծել ուսումնավարժության ղեկավարման շտաբ՝ հետևյալ կազմով.
1) ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյան.
2) խաղարկման խումբ.
ա. խմբի ղեկավար՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) բաժնի պետ, փ/ծ լեյտենանտ Արթուր Մանուկյան.
բ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ բնակչության պաշտպանության (այսուհետ՝ ԲՊ) բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աստղիկ Քամալյան.
գ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ Նորայր Հովակիմյան.
դ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նիկոլայ Սարկիսով.
3) վերլուծության նախապատրաստման խումբ.
ա. խմբի ղեկավար՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման (այսուհետ՝ ՀՓԱԿ) բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյան.
բ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Տոնոյան.
գ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Չիչոյան.
դ. խմբի անդամ՝ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Արման Մուրադյան

Միջնորդներ`
ա. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Ղազարյան՝ «Երևանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ում.
բ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությունում.
գ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 5 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ Սիմոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում.
դ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 11 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում.
ե. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ահարոն Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունում.
զ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի թիվ 12 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Հովհաննես Ղազազյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունում.
է. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 13 ՀՓՋ հրամանատար, փ/ծ գնդապետ Արման Նալգրանյան՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում.
ը. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ալվարդ Կարապետյան՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ում.
թ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Հովհաննես Ամիրխանյան «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում.
Ժ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արտյոմ Վելյան՝ Երևան քաղաքի տարահանման հանձնաժողովում.
Ժա. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Կարապետյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում.
Ժբ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ 9 ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վահագն Ալավերդյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունում:

5. Հաստատել ուսումնավարժության նախապատրատման օրացուցային պլանը՝ համաձայն հավելվածի:

6. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
1) ապահովել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի ժամանակին մշակումը՝ համաձայն օրացուցային պլանի.
2) ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել ս.թ. հոկտեմբերի 22-ին:

7. ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետին՝
1) կազմակերպել ուսումնավարժությանը ներգրավվող պաշտոնատար անձանց համաձայն հաստատված օրացուցային պլանի.
2) ապահովել համագործակցությունն ուսումնավարժության մասնակիցների հետ.
3) կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության», «Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման», «Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի կառավարման» պլանների ճշգրտումը:

8. Ուսումնավարժության միջնորդներին՝
1) սերտորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ, ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական օգնություն և մինչև ս.թ. հոկտեմբերի 19-ը շտաբի պետին զեկուցել կցված ստորաբաժանման ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին:

9. Ուսումնավարժության մասնակիցներին՝
1) պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին.
2) ուսումնասիրել արտակարգ իրավիճակների ոլորտին առնչվող իրավական ակտերը:

10. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել