Ո՞վ էր ի վերջո լռության պահպանման օրվա խախտողը. Արամ Վարդևանյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պատգամավորների թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու հետ կապված հարց ուղղեց Տիգրան Մուկուչյանին:

«Դուք բառացի ասացիք, որ այստեղ լուրջ հստակության խնդիր կա: Պարոն Մուկուչյան, այդ խնդիրն ունենալու պայմաններում ԿԸՀ-ի կողմից այդ միջնորդությունները բավարարելու հետևանքով և իրավական աբսուրդի բարձրագույն շեմ սահմանելու արդյունքում Դատախազության կողմից այստեղ կան դատարկ աթոռներ: Բառացիորեն պատգամավորները ԱԺ համաձայնության բացակայության պայմաններում՝ կալանավորված են: Կարող ենք արձանագրել, որ եթե մի ինստիտուտ ունի լուրջ հստակության խնդիր, ապա այն միշտ պետք է ի օգուտ իրավունքի գնա: Արդյո՞ք 2017 թվականի ընտրություններին, քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին հնարավորություն ունեցել են սեկտ համակարգի միջոցով ճշտումներ կատարել: Կարո՞ղ եք հիշեցնել, թե 2012 թվականին Հայ ագային կոնգրեսի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի հիմքերը որոնք են եղել»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Արձագանքելով հարցին՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հիմքերը եղել են տեղամասների հետ կապված, գրանցամատյանների գրառումները, տարբեր էին այդ հիմքերը:

«Այն ժամանակ այսպես էր՝ տեխնիկական սարքավորումները 2017 թվականին, որ առաջին անգամ ներդրվում էին, աշխատանքի մեծ ծավալ նաև կառավարության աշխատակազմն էր ներկայացնում, այդ մասով ԿԸՀ-ն սեկտ համակարգի մասով աշխատանքներին տեղյակ չի եղել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել