Սասուն Միրոյանը՝ Արփի լճի ցամաքելու լուրերի մասին

«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն որերորդ գրառումն եմ տեսնում, թե իբրև «Արփի լիճը կամ Արփի լճի ջրամբարը ցամաքել է և վերջինս կանգնած է էկոլոգիական աղետի առաջ»:

Արփի լճի ջրամբարը ոռոգման նպատակով ահռելի մեծ նշանակություն ունեցող ջրամբար է, որի ընդհանուր ծավալը 105մլն խմ է, իսկ նախագծային մեռյալ ծավալը 5մլն խմ (այն ծավալը, որը ենթակա չէ օգտագործման):

Այս պահին լճի ծավալը կազմում է 19.5 մլն խմ է և ասել, որ այլևս այս ծավալը չպետք է օգտագործվի՝ մեղմ ասած սխալ է, քանի որ բազմատարյան կարգավորման այս ջրամբարը կդառնա սեզոնային կարգավորման, ինչի հետևանքով վերջինս չի կարող ապահովվել ջրամբարի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ջրապահանջարկը՝ իրար հաջորդող չորային տարիների ընթացքում, ինչպիսին է օրինակ այս տարին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել