Զորամիավորումներից մեկում մարտական կրակով զորավարժություն է անցկացվել

Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով։

Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ յուրային զորքերի համար հնարավորություն ստեղծելով գրավելու նպաստավոր դիրքեր և վերահսկողության տակ պահելու պայմանական հակառակորդի գործողությունները, անհրաժեշտության դեպքում՝ անցնելու հարձակման։

Զորամիավորման հրամկազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել