Գործարկվելու է բնակավայրերի շչակները. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել