Վերահաստատում եմ՝ ադրբեջանցիները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ դիտավորյալ հրդեհներ են գցում․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերահաստատում եմ երեկվա իմ հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով իմ հրապարակած անհերքելի փաստերը:
Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:

Երեկ մենք որոշեցինք հրապարակել ոչ բոլորը, բայց այսօրվա ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց եմ հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երեկ՝ ժամը 22:30-ի սահմաներում:

Այնպես որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները:

Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին»:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ և text that says '22:35 m.haqqin.az MAOVAZRA минобороны азербайджана опровергает заявление заявление татояна об устроенном вблизи армянских сел поджоге автор: отдел информации 30 августа 2021, 01:47 4781 просмотров министерство обороны азербайджана решительно опровергает распространенную армянскими и российскими сми информацию об умышленном поджоге co стороны азербайджанских военнослужащих территорий рядом селами CoTK кут на приграничном участке в направлении кельбаджарского района. об этом haqqin.az заявили в министерстве обороны азербайджана. бездоказательное и клеветническое утверждение, растиражированное полномоченным по правам человека армении арманом татояном очередная информационная диверсия, сказали haqn.az пресс-службе минобороны. поделиться 5 отправить по WhatsApp твитнуть'-ը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել