ԱԺ նախագահը քաղաքացիներից ներողություն խնդրեց միջադեպի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լարված իրավիճակից հետո ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից:

«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակին ականատես լինելու համար»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում մինչև 12:00-ն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպն է գրանցվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են, նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել