Այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են․ «ՏաԹևեր»

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղում  օդում մնացած 2 վագոններից բոլոր ուղևորներն արդեն իջեցվել են:

Ճոպանուղու ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի այցելուներ,

Տեղեկացնում ենք, որ այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։

Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։

Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։ Մենք, ինչպես միշտ, աշխատելու ենք ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10։30-ից մինչ 19։00»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել