Ստեփանակերտում ջրի պաշարները սուղ են, խնդիրը շարունակում է հրատապ մնալ․ համայնքապետարան

Ստեփանակերտի համայնքապետարանը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը:

«Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն:

Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից…

Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել