Գևորգյան հոգևոր ճեմարանը նոր տեսուչ ունի․ եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից, սույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել