Գողություն է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցուց․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը:

Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի 32-ամյա մի բնակչուհի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և խոստովանեց արարքը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել