ՔԿ-ն հապճեպորեն ինքնասպանություն է որակել այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան դեպքը․ Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քննչական կոմիտեն հապճեպորեն ինքնասպանություն է որակել այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքը. «ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացած վնասվածքից մահացել»:

Չեմ հիշում որևէ դեպք, երբ փորձագիտական եզրահանգումը՝ մենահատ կրակոցը, ներառվի զինվորի մահվան դեպքով նախնական հաղորդագրությանն մեջ: Դա պարզապես անհնար է:

Սա ակնհայտորեն նորանշանակ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի նորամուծությունն է: Այն, որ պարոն Քյարամյանը շտապել է ինքնասպանություն որակել դեպքը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ շարունակելու են այդ կառույցի վատագույն ավանդույթները՝ կոծկել սպանությունները ինքնասպանության անվան տակ, ինչպես միշտ է արվե՞լ: Ափսոս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել