Ադրբեջանից բռնագաղթածները կունենան սեփականաշնորհված բնակարաններ

Այսօր կայացած նիստի ժամանակ Կառավարությունը որոշում է կայացրել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում  քաղաքացիություն ստացած բնակիչներին օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները :

Խոսքը վերաբերում է  Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի,  Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա թիվ 7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվողներին :

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել