Այսօր կայացած նիստի ժամանակ Կառավարությունը որոշում է կայացրել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստացած բնակիչներին օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները :
Խոսքը վերաբերում է Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա թիվ 7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվողներին :
Աղբյուրը` Իրավաբան.net