Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետին ձերբակալել են, այդ մասին գրառում էր կատարել Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»: