Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։
Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։
Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի կայքէջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել