Մահացել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Մահացել է նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կոմպոզիտորի թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Այս գիշեր աշխարհը ունեցավ աներևակայելի կորուստ: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- գրել է նա։

Գասպարյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը մահացել է գիշերը։

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-նշել է նա:

Возможно, это изображение (2 человека)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել