Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել