Պատվավոր քաղաքացու կոչում հանձնեցի բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հավաստագիրը հանձնեցի ականավոր վիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին:

Երևանցիների և իմ անունից շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին՝ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու և այսօր էլ նույն նվիրվածությամբ իր առաքելությունը շարունակելու համար:

Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել