Տիկին Դավոյան Արմեն Չարչյանի մասին խոսելուց առաջ պարզապես համեմատեք Ձեր և պրոֆեսորի կենսագրությունը. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կապված պ-ն Չարչյանին առաջադրված մեղադրանքի հետ։Արժանի չեմ համարում անդրադառնալու այդ գրառմանն, իսկ այդ տիկնոջն՝ առավել եւս։ Ուղղակի մի բան՝ տիկին Դավոյան, Արմեն Չարչյանի մասին խոսելուց առաջ պարզապես համեմատեք Ձեր և պրոֆեսորի կենսագրությունը, ավել բան չեմ ասում»։

Նշենք որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Մարդը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, որը քրեորեն պատժելի արարք է, մեկ էլ պարզվում է, որ մի հիանալի մարդ է, հայր, որդի, հարևան, վաստակավոր բժիշկ, անգնահատելի հորեղբոր տղա ու նաև ունի մի շարք հիվանդություններ։

Ո՞նց է լինում, որ մարդկային բոլոր հրաշալի հատկություններն ու անհամատեղելի հիվանդությունները քրեորեն պատժելի արարք կատարելիս հօդս են ցնդում, իսկ մարդկանց հանցագործին հատուկ պրոֆեսիոնալիզմով գործողության հարկադրելը,, հետո համոզելը, որ բժիշկ պատժելը մեղք է, Հիպոկրատին է երդում տվել …նորմալ է:
Հ.Գ.Վատն այն է, որ հարկադրողը բժշկին, փրփուրը բերանին պաշտպանում են մեզ հայտնի մարդիկ, իսկ հարկադրանքի ենթարկվող պարկեշտ բժիշկների մասին ոչ ոք ոչինչ չասեց…
#պողպատը_ծանրա
#թավիշը_վերջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել