Այսօր կրկին հարձակվել են Ազատություն կուսակցության Կապանի գրասենյակի վրա․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կրկին հարձակվել են Ազատություն կուսակցության Կապանի գրասենյակի վրա։

Պոկել են բոլոր պաստառները։ Դեռ երեկ ոստիկանապետն ասում էր, թե նախօրեին կատարված հարձակումն իրենք չեն։

Դե հիմա կրկնվում է։ Ս՞ա ինչի հետ է կապված։ Միգուցե երեկվա հեռուստաբանավե՞ճի, որտեղ նիկոլը պարտություն կրեց։

Միջադեպի վրա հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել