Սամվել Կարապետյանը՝ Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքների մասին

«Տաշիր» ընկերությունների խումբն անհեթեթ և անհիմն է որակել Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլինի նրանք իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»,- ասել է Կարապետյանը:

«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կանխամտածված կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է և անընդունելի»,-ընդգծել են ընկերության մամուլի ծառայությունից:

Միևնույն ժամանակ, ընկերությունից հայտնել են, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը երկար տարիներ Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և հումանիտար նախագծեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել