Ավարտեցինք մարզային քարոզարշավը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավարտեցին մարզային քարոզարշավը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը և մարզային այցերի բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

«Ավարտեցինք մեր մարզային քարոզարշավի այցերը: Վերադառնում ենք Երևան և ժամը 19:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացնելու ենք քայլերթ:

Շնորհակալ ենք մարզային այցերի բոլոր մասնակիցներին ջերմ ընդունելության համար:

Նրանց բոլորին սպասում ենք հունիսի 17-ի երևանյան ամփոփիչ հանրահավաքին»,- գրառել է Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել